Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հունաստանում հռոմեական կառույցներ են հայտնաբերվել

Հունաստանում հռոմեական կառույցներ են հայտնաբերվել
25.10.2019 | 14:27

Հունաստանի Տենեա հնագույն քաղաքում հնագետները հին հռոմեական բաղնիքի ավերակներ են հայտնաբերել՝ հաղորդում է Հունաստանի մշակույթի նախարարությանը: Մասնագետների գնահատումներով՝ լոգարանային համալիրը տեղակայված է եղե 500 քառ. մետր մակերեսով տարածքում և կառուցվել է մ.թ.ա 3-րդ դարի վերջից մինչև առաջին դարի կեսերը: Համալիրը լավ է պահպանվել. որոշ սենյակներում պահպանվել են կավե հատակները, ներկի հետքեր են երևում: Պեղումների ընթացքում բուրավետ յուղերի համար նախատեսված անոթներ են հայտնաբերվել, հելլենական ժամանակաշրջանին թվագրվող արձանների մասեր:

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ